• June 18, 2021

Ամփոփում N 3 2021

«Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարը հերթական անգամ ներկայացնում է իր կատարած աշխատանքի արդյունքները։ Kisabaclusamutner.com վեբ կայքում ներկայացված պատմություններն անարձագանք չեն մնում, Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են հետևել մեր տաղավարում հայտնված մասնակիցների կյանքի պատմությանը և իրենց կատարած ներդրումների շնորհիվ փոխում բազմաթիվ ճակատագրեր:<<Կիսաբաց լուսամուտներ>> բարեգործական հիմնադրամը արտերկրում բնկավող մեր հայրենակիցների հետ այցելեցին մեր մասնակիցներին իրենց հետ տանելով սննդամթերք, հագուստ, կենցաղային իրեր, և  նյութական այլ օգնություններ:                                                                                                                                                                              <<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը շարունակում է համագործակցել <<Կիսաբաց լուսամուտներ>> հիմնադրամի հետ, և համագործակցության շրջանակում  հոգեբանների թիմը  աշխատում է մեր թողարկման մասնակիցների հետ նրանց օգնելով հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում:

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ