Արցախյան վերջին պատերազմը ծանր հետք թողեց Ներսիսյանների ընտանիքում. Երիցվանքում թողնելով տունը 34-ամյա Անիկը 2 անչափահաս երեխաների հետ հեռացավ այնտեղից, ամուսնուն թողնելով կռվի դաշտում: Ներսիսյանների ընտանիքը հեռացավ Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքից, սակայն ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի միտքը մնաց Երիցվանքում: Երիցվանքի բնակիչները հույսը չեն կորցնում, որ մի օր կրկին հնարավորություն կունենան վայելելու տարիների իրենց արած դրածը: