• July 8, 2021

Պայքարս Գառնիում

$ 5.00 DONATE NOW

Մանկահասակ տարիքում ոչ սեփական ընտրությամբ Ժորան մնաց առանց ծնողական խնամքի: Իսկ արդեն հասուն տարիքում գիտակցված նա  կատարեց իր ընտրությունը անկախ իրեն սպառնացող դժվարություններից: Ժորայի և  Մերինեյի կյանքի դժվարությունները միացան, երբ նրանք որոշեցին ընտանիք կազմել: Նախկին խնդիրները ստեղծել են նորերը, իսկ նրանք կյանքի դժվարությունների դեմ  պայքարը շարունակում են   Գառնիում: Գառնի համայնքում , վախը սրտում, արդեն տարիներ շարունակ ապրում են Մերինեն և Ժորան՝ 2 մանկահասակ երեխայի հետ: 28-ամյա Ժորայի պնդմամբ աշխատանքի բացակայության պատճառով սրվել են ընտանիքի հոգսերն ու կենցաղային պայմանները: