Դպրոցի ճամփան դժվար է երկար շատերի համար: Քրիստինե Սիրեկանյանը արդեն պիտի ավարտեր դպրոցը, դեռ շարունակում է երազել 1-ին դասարանում սովորելու մասին: Աղջիկը, 17 տարեկանում մեծ դժվարությամբ է իր անունը գրում, երբեք դպրոց չի հաճախել, քանի որ տարիների ընթացքում Քրիստինեն մոր՝ 53-ամյա Ալվարդի հետ տեղից տեղ տեղափոխվելով կանգնել է բազմաթիվ խնդիրների առաջ: Այսօր մայր ու աղջիկ դեռևս շարունակում են ապրել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում գտնվող կիսաքանդ տանը: