37-ամյա Մարատ Գալստյանն արդեն մի քանի ամիս է կորցրել է հանգիստը: Մարատը՝ կնոջ Շուշանիկի հետ 10 տարի շարունակ ՌԴ-ում և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության տարբեր քաղաքներում ապրելուց հետո հանգամանքների բերումով տեղափոխվեց Հայաստան: Այսօր Մարատ Գալստյանը նախկին կողակցից հեռու լինելով միայն մի պահանջ ունի. Նրա պնդմամբ 9-ամյա դուստրը պիտի չապրի մոր կողքին, այլ մնա հոր հետ՝ Մարատի հայրական տանը՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում: