Ի ծնե առողջական խնդիրները, Հովիկ Բաղդասարյանի մոտ 4 տարեկանում կատարված առաջին վիրահատությունից հետո ավելի բարդացան, որին հաջորդեց ևս 5 վիրահատություն: Անվասայլակն արդեն 6 տարի է ինչ դարձել է Հովիկի անբաժան մասնիկը, իսկ առօրյա հոգսերում նրան թիկունք է կանգնում մայրը` 48-ամյա Գոհար Գրիգորյանը: Հովիկի երազանքն է լրագող դառնալ: Դեպի երազանք ճանապարհը նրան անհնարին էր թվում, սակայն նա այսօր իր անցած ուղին վերածում է ֆիլմի սցենարի` բոլորին ցույց տալու, որ ամենակարևորը կամքի ուժն է: