Հրազդան քաղաքում գտնվող տունն արդեն 7 տարի է պայքարի պատճառ է դարձել Լենայի ու Սուսաննայի միջև: Ամեն ինչ Սկսվեց 2014 թ, երբ Լենայի հարսը՝ Սուսաննա Հարությունյանը որոշեց դիմել դատարան գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու պահանջով: Արդյունքում Լենան պայքար է տանում Սուսաննայի դեմ, իսկ Սուսաննան Լենայի: Իրեն ժառանգությունից զրկված համարող Լենա Բադալյանը պնդում է, որ իր եղբոր կինը կեղծիքի միջոցով տեր է դարձել հայրական տանը, իսկ մորը հասցրել խելագարության: Ամեն օրվա կռիվները, մեկը մյուսի հասցեին հնչեցրած վիրավորանքներն ու մեղադրանքները երկու կողմերի սովորական առօրյան են դարձել, իսկ մեջտեղում մնացած տունն՝ ամեն մեկը իրեն ձգելով չի պատրաստվում զիջել մյուսին: