25 տարի առաջ, երբ Երջանիկը դեռ 3 տարեկան էր, նրա ծնողները որոշում կայացրեցին գնալ և նոր կյանք սկսել Արցախի Հանրապետության Մշենի գյուղում: 2020 թվականի սեպտեմբերի 27 – ին Երջանիկի ընտանիքի տղաններն առաջիններից էին, որ գնացին մարտի դաշտ պայքարելու սեփական տան ու հարազատների անվտանգության համար, սակայն պայքարը չունեցավ իր ավարտը, որը կցանկանային ունենալ կռվող տղանները: Մարտի դաշտից ընտանիքի տղաները վերադարձան առողջական խնդիրներով և 7 հոգանոց ընտանիքը հաստատվեց Արևաշատի հին, տարիներ շարունակ չբնակեցված տանը: Այսօր Անահիտը մտածում է ընտանիքի վաղվա և դրան հաջորդող օրերի մասին՝ հասկանալով, որ 1 սենյակում դժվար է կենցաղը կազմակերպել, հատկապես, երբ տանը կա 2 նորածին։