Արդեն մի քանի տարի է ինչ 48-ամյա Ստելլան մոր հետ ընդհանուր հայտարարի չի գալիս։ Ստելլայի պնդմամբ, մայրն իրեն օր ու արև չի տալիս։ Մայրը դստերն է մեղադրում, իսկ դուստրը՝ մորը: Երկու ամուսնություններն էլ երջանկություն չբերեցին Ստելլային և այսօր երկու երեխաների մայրն ապրում է երկրորդ ամուսնությունից ծնված որդու հետ: Խնդիրներն ցավոք շատ են և միայնակ հաղթահարել ստեղծված դժվարությունները Ստելլայի մոտ չի հաջողվում: