Վարուժանը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ընտանիքին ճանապարհեց ՀՀ, իսկ ինքը մնաց հարազատ գյուղը՝ Դրախտիկը պաշտպանելու, սակայն մարտերը թեժ էին: Վարուժանն ու Ստելլան պատերազմից հետո իրենց 4 զավակների հետ Արցախից տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն: Ինչպես ամուսիններն են ասում, իրենք տարիներ շարունակ չարչարվել և տուն տեղ են դրել, սակայն հայտնվել են անելանելի իրավիճակում: 4 անչափափաս երեխաների ծնողներն այսօր էլ մտածում են Արցախի Հանրապետություն վերադառնալու մասին, բայց վախենում են զավակների կյանքի ու ապագայի համար: