2002 թվականին ժամկետային ծառայության ընթացքում տեղի ունեցած պատահարը Մարատը հիշում է՝ ամեն անգամ քայելիս ու որևէ ծանր աշխատանք կատարելիս: Մարատը և Նազիկն անցյալում թողնելով իրենց անհաջող ամուսնությունները, կազմեցին իրենց փոքրիկ ընտանիքը, սակայն ընտանիքին լիարժեք երջանկության համար պակասում է սեփական տանիքը: Աշտարակում առանց մշտական աշխատանքի, առողջական խնդիրներով ու ամեն ամիս տան վարձավճարի օրվա մասին մտածելով, Նազիկն ու Մարատը մեծացնում են Նազիկի 9-ամյա որդուն: