• April 28, 2022

“Չտեսնված” հարցեր

$ 5.00 DONATE NOW

Արդեն մի քանի տարի է ընկերուհիներ՝ 80-ամյա Զինաիդան և 70-ամյա Դիաննան համատեղ են ապրում: Ինչպես տեսողական խնդիրներ ունեցող Զինաիդան է պնդում, իր բնակարանը ինքը վաճառեց Դիաննային, սակայն խաբեությամբ մեկ ուրիշը տիրացավ գույքին: Երկու ընկերուհի մենակ են մնացել, նրանց ամուսինների մահը էլ ավելի է մտերմացրել: Նրանք փորձում են միմյանց մասին հոգ տանելով շարունակել կյանքը և սակայն այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնել. Մեկը վաճառեց, մյուսը գնեց, իսկ երրորդը տիրացավ։