Արարատ Մուրադյանը տարիներ առաջ սեփական բնակարանը վաճառելու որոշում կայացրեց, որպեսզի աղջիկներն ուսում ստանան: Անշարժ գույքը վաճառելուց հետո Արարատը հողատարածք գնեց, սակայն չկարողանալով տուն կառուցել, տնակ գնեց և ընտանիքի հետ կյանքը շարունակեց տնակում: Ինչպես Արարատն է ասում, հողն իրենն է, բայց սեփականատերը ինքը չէ. Տարիներ շարունակ նա չի կարողանում իր համար հանելուկ դարձած հարցերին պատասխանել: 3 դուստրերի ծնողները նրանց ամուսնացրին և այսօր ապրում են միայնակ՝ իրենց տնակում, հույս ունենալով որ վերջ կդրվի բոլոր անօրինականություններին և իրենց թուղթը օրինական կդառնա: