22 տարեկանում Հոռոմսիմ Հասրաթյանը ընտանիք կազմեց, սակայն ամուսնությունից օրեր անց, Հոռոմսիմը հեռացավ ամուսնու տանից և այլևս չամուսնանալու որոշում կայացրեց: Ծնողների մահից հետո Հոռոմսիմի կյանքը անցավ այստեղ, այնտեղ և ամենուր: Հոռոմսիմը, իր փոքրիկ քարե սենյակում, անմարդկային պայմաններում, երբեմն քաղցած գիշերներ է անցկացնում՝ երազելով մի կտոր հացի մասին: Այսօր Արդեն 68-ամյա Հոռոմսիմ Հասրաթյանը մնացել է մեն-մենակ. Ծանոթների տրամադրած փոքրիկ քարե շինությունը դարձել է նրա միակ կացարանը, իսկ հարևանները՝ միակ կերակրողը: