Անուշավան Գալստյանը ընտանիք կազմելու որոշում կայացրեց, հեռախոսազանգի միջոցով կողակից գտավ և որոշեց ամուսնանալ առանց նրան տեսնելու, սակայն չգնաց աղջիկ ուզելու, այլ ապագա կնոջը ասաց, գնա գալիս եմ: Անուշավանն ընդունեց Արմինեին և նրա երկու երեխաներին, իսկ համատեղ կյանքի ընթացքում ծնվեցին նրանց չորս երեխաները: Ընտանիքը այսօր չի կարողանում հոգալ նույնիսկ տարական կարիքները և երեխաները շոր ու կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում: