Ամուսնու մահից հետո, Ասվիդան մնաց միայնակ երկու զավակների հետ, որոնք ժամանակի ընթացքում պետք է դառնային Ասվիդայի հույսն ու լույսը, սակայն տղաներն ունեն հոգեկան խնդիրները: 3 տարի առաջ Ասվիդան բանկային ծանուցումների միջոցով տեղեկացավ, որ հարևանն օգտվելով որդու՝ Հովհաննեսի, անօգնական վիճակից, վերջինիս անունով վերցրել էր խոշոր չափի գումար: 68 տարեկանում նա արդեն անհանգստացած է, թե իրենից հետո ում հույսով են ապրելու իր վաղուց չափահասության շեմն անցած տղանները։