Տարիներ առաջ Արծվիկի ամուսինը կողակից գտավ, իսկ Արծվիկը ստիպված հեռացավ ամուսնու տանից, իսկ այսօր նա իր կատարած ընտրության պտուղներն է քաղում: Նա տարիներ առաջ հեռացավ, սակայն հեռանալիս չկարողացավ իր հետ տանել 3 երեխաներին: Այսօր արդեն Արծվիկը հայրական տանը մնացել է մենակ, հույս ունենալով, որ մի օր զավակները իրեն օգնության ձեռք կմեկնեն: 58-ամյա Արծվիկի առողջական խնդիրները դարձել են նրա սոցիալական վատ վիճակի պատճառներից մեկը։ Վերջինս դժվարանում է աշխատել և օրվա հացը վաստակել: