63-ամյա Անահիտ Դադայանը պնդում է, որ արդեն մի քանի ամիս է ինչ քույրը իրեն հայրական տնից դուրս է հանել: Առողջական խնդիրներ ունեցող այս կնոջ, միակ կացարանը դարձել է հանրակացարանային սենյակը, որտեղ էլ Անահիտն ապրում է ծանոթ տղամարդու հետ: Հայրական տնիից դուրս Անահիտը նոր կյանք է սկսել, բայց քրոջից պահանջում է իրենը, իսկ հարազատ քույրը նրան չընդունելու իր պատճառներն ունի: Ինչպես Անահիտն է ասում, ինքը երկար ժամանակ չի կարող ապրել ծանոթի սենյակում, իսկ ստեղծված իրավիճակում ելքը մեկն է: