• June 22, 2022

Վերահսկողությունից դուրս

$ 5.00 DONATE NOW

77-ամյա Էմմա Արզումանյաը հաճախ է սրտնեղում ասելով, որ իրենց ընտանիքի միակ կերակրողը՝ որդու որդին այժմ պարտադիր զինծառայության է մեկնել: Հիշելով որդու ամուսնությունը, տիկին Էմման պատմում է, որ հարս ընտրելիս մի հանգամանքի են ուշադրություն դարձրել: Հաշվի առնելով որդու առողջական խնդիրները, Էմման հարս ընտրեց հենց նրան համապատասխան և իր վերահասկողության տակ պահեց որդու ընտանիքին, սակայն այսօր ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել:  Այսօր արդեն Արզումանյանների ընատնիքում բոլորն առողջական խնդիրներ ունեն, իսկ խնդիրներն օր օրի նոր դժվարություններ են ծնում: