38-ամյա Արմեն Պետրոսյանը փողոցում տեսավ և հավանեց մոշ վաճառող աղջկան։ Աղջիկը սուրճ հյուրասիրեց և որոշ ժամանակ անց հեռացավ: Հանդիպումից օրեր անց, անսպասելի հեռախոսազանգն Արմենին տարավ դեպի Տաթևի տուն, որտեղ և սկսվեց զույգի համատեղ կյանքը: Առողջական խնդիրներ ունեցող Արմենը ամուսնանալ է ուզում, բայց սիրելին նրա հետ կապը չի ցանկանում շարունակել: Ինչպես Արմենն է պնդում, 4 տարվա համատեղ կյանքից հետո, սիրելին իրեն տնից դուրս հանեց և այլևս չի ցանկանում իր հետ ապրել: