Նունե Աբովյանը մինչ ամուսնանալը երազանքներ ուներ, սակայն կողակցին հանդիպելուց հետո հասկացավ, որ դրանք չեն իրագործվի: Նունեն ասում է, որ ինքը երազում էր, որ ամուսնանա մեծ և շքեղ տուն ունենա: Արտաշեսը առաջին չստացված ամուսնությունից հետո նոր կողակից գտավ և նրանից զավակներ ունեցավ: Զույգի համատեղ ամուսնական կյանքում դժվարությունները շատ են և անհաղթահարելի: Եվ այսօր քանդված պատերից ներս ապրում են Նունեն, ամուսինն ու իրենց 2 անչափահաս երեխաները, ովքեր կրում են մանկության ծանր օրերի հետևանքները։