39-ամյա Եսթեր Թումանյանն ասում է, որ իր պապերը և կրթություն են ունեցել և պաշտոն և հարգանք ու պատիվ, բայց այսօր բոլոր կապերը ջնջվել են, միայն Թումանյան ազգանունը և հիշողություններն են մնացել իրեն: Լոռվա Դսեղում Եսթեր Թումանյանը ծնվեց, մեծացավ և ամուսնացավ, բայց հարս չգնաց, ամուսնուն տնփեսա բերեց: Ամուսնությունից արդեն տարիներ են անցել և Եսթերի պնդմամբ, ամուսնու հետ հարաբերություններն առաջվանը չեն։ Եսթերը ասում է, որ ամուսինը իրեն կասկածում է դավաճանության մեջ: Զույգի ներանձնային խնդիրներին գումարվել են նաև սոցիալական դժվարություններն ու անկենցաղ պայմանները: Եսթերը խոստովանում է, որ չի հասցնում տները մաքրի, քանի որ ամբողջ օրը աշխատանքի է: