• July 27, 2022

Մութ գործեր

$ 5.00 DONATE NOW

Երիտասարդ տարինները Ջեմման հիշում է արցունքն աչքերին, երբ վախը սրտում սպասում էր ամուսնու տուն վերադառնալուն, սակայն ամուսնու մահից հետո Ջեմմայի կյանքում ամեն ինչ ավելի վատթարացավ: 1969թվականից տիկին Ջեմման ապրել է ամուսնու հայրական տանը, սակայն երբ երեխանները մեծացան արյունը ջուր դարձավ ու այսօր տիկին Ջեմման կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առջև: Վերջին տարիններին միայնակ կնոջն իր իսկ տանից դուրս են փորձում վռնդել, հարևանությամբ ապրող ամուսնու եղբոր ընտանիքի անդամները: Ջեմմայի խոսքերով այն մութ գործերը, որոնք տարիններ առաջ կատարել է Ջեմմայի ամուսնու եղբոր ընտանիքը, Ջեմմայի երեխաններին զրկել է իրենց հոր ժառանգությունից: