2021 թվականի հունիսի 29-ին եթեր հեռարձակվեց կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի Հետքեր թողնելով վերտառությամբ թողարկումը, որտեղ Ալինա Բաղդասարյանը պատմում էր իր և ամուսնու սոցիալական անհաղթահարելի դժվարությունների մասին: Ինչպես Ալինայի ամուսինը՝ Մուշեղն է պնդում, թողարկումից որոշ ժամանակ անց կինն անչափահաս զավակների հետ հայրական տան ճամփան բռնեց: Այսօր արդեն 4 երեխաների հայրն ընտանիքից հեռու, գործատուի տրամադրած տարածքում է ապրում և պայքարում զավակներին տեսնելու համար: