69-ամյա Արշալույսը հանգիստ չունի։ Եղբոր մահից հետո Արշալույսը եղբոր կնոջ հետ մեծացրեց հարազատ արյունակիցներին, իսկ տարիներ անց իր ուսերին վերցրեց եղբոր թոռան խնամքը: Արշալույսը ամուսնացավ, բայց այդպես էլ երեխա չունեցավ, պահեց և մեծացրեց եղբոր զավակներին, սակայն այսօր նրանց հետ ունեցած խնդիրները հանգիստ չեն թողնում այս կնոջը: Ինչպես Արշալույսն է պնդում, հենց եղբոր աղջկա՝ Ռուզաննայի վատ վարքի պատճառով, այսօր ինքը խնամում է նրա անչափահաս որդուն: