Արթուրը ժամկետային ծառայությունից վերադառնալուց հետո, Ջրառատից մինչև Երևան, ոտքով իրենց տուն հարս բերեց Գայանեին: Ցանկացած դժվարության ժամանակ Գայանեն մտածում է, որ երկնքից է որոշված Արթուրի կողքին լինելու ու նրա հետ դժվարությունների միջով անցնելը: Երջանիկ ընտանիքում 7 տարի առաջ ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ Արթուրի մոտ հայտնաբերեցին լուրջ առողջական խնդիրներ ու 4 հոգանոց ընտանիքն աշխատած ողջ գումարն այսօր ծախսում է հիվանդանոցներում: