36-ամյա Զոյային սկեսուրը տեսավ, հավանեց և որոշեց հարս տանել` պատկերացում չունենալով, որ որդին արդեն ճանաչում էր ապագա կնոջը: Ամուսնական զույգը կյանքը սկսեց վարձակալած բնակարաններում և մինչ օրս շարունակում են ապրել ժամանակավոր կացարանում` հույս ունենալով իրենց երազանքի տունը կառուցել: 5 անչափահաս երեխանեի ծնողները տարիներ շարունակ տեղից տեղ են տեղափոխվել` երազելով սեփական տան մասին, այսօր նրանք կես ճանապարհն անցել են, բայց այլևս չեն կարողանում շարունակել: