Սաթենիկի 3 աղջիկները դեռ մանկահասակ էին, երբ վերջինս որոշում կայացրեց բաժանվել ամուսնուց և պահանջեց իրեն հասանելիք տան մասնաբաժինը: Կարճատև տևած ամուսնությունից հետո նա միայնակ մեծացրեց իր 3 աղջիկներին, իսկ այսօր պայքարում է արդեն չափահաս աղջիկների բարեկեցիկ ապագայի համար: Մի տանիքի տակ, ամուսնու կնոջ և ամուսնու հետ ապրող, Սաթենիկը վերջապես հանգիստ շունչ քաշեց, երբ լսեց, որ ամունու ընտանիքը մեկնում է արտերկիր, սակայն ուրախությունը կարճ տևեց: