1982 թվականին Զարեման Դաղստանի Հանրապետությունից եկավ Հայաստան աշխատելու և այստեղ էլ ընտանիք կազմեց: Զարեման ապրում էր երջանիկ, սակայն ամուսնու և ամուսնու ծնողների մահը նրան դարձրեց անօգնական, որից Զարեմայի խոսքերով օգտվեց ամուսնու եղբոր ընտանիքը: Սկեսրայրի մահից հետո Զարեմայի խնդիրները կրկնապատկվեցին ու երբ լրացավ սկեսյարի մահվան 40 օրը, ամուսնու եղբոր աղջիկը հաղորդագրությամբ հայտնեց, որ տունը պետք է ազատել: