2022 թվականի փետրվարին Ռոբերտ Օհանյանի պնդմամբ, վերջինս կնոջն այլ տղամարդու կողքին տեսավ, որից հետո նրանից հեռանալու որոշում կայացրեց և Սանկտ Պետերբուրգից վերադարձավ ՀՀ: Ինչպես Ռոբերտն է ասում, ինքը որոշեց կնոջից հեռու կյանքը շարունակել, բայց նախկին կողակիցն ամիսներ անց վերադարձավ և իր պայմանները թելադրեց: Համատեղ ուժերով, կառուցած տունը այսօր Ռոբերտը միայնակ է քանդում: Նախկին ամուսիններն շարունակում են միմյանց մեղադրել և իրենց իսկ ճիշտը ներկայացնել: