Հեղուշ Արզունյանին հայտնեցին, որ որդին՝ Արտյոմն ունի առողջական խնդիրներ, սակայն սկզբնական ժամանակաշրջանում Հեղուշը չէր գիտակցում առողջական խնդրի լրջությունը: Արտյոմն արդեն 25 տարեկան է ու օր օրի առողջական խնդիրներն ավելի են բարդանում ու վերջինիս համար ավելի ու ավելի ծանր է դառնում ցավերին դիմանալը: Արտյոմի ծնողներն իրենց ուժերի չափով անում են ամեն ինչ, որպեսզի թեթևացնեն տղայի ուսերին ծանրացած բեռն: