Նարինե Վարդանյանն արդեն մի քանի տարի է երկու անչափահաս երեխաների հետ, տեղից տեղ է տեղափոխվում՝ սեփական կացարան չունենալու պատճառով: 38-ամյա կնոջ խոսքով, կողակցի հեռանալուց հետո, նույնիսկ հարազատներն իրեն չեն ընդունում.Եղբոր և հարսի վատ վերաբերմունքի պատճառով էլ, Նարինեն ստիպված է եղել լքել հայրական տունը: Նարինեն ասում է, որ ինքը հայրական տուն չի վերադառնում հենց հարսի պատճառով: Իր հասցեին շարունակ մեղադրանքներ լսելուց հետո Նարինեն խզեց բոլոր կապերը նրա հետ: 2 անչափահաս երեխաների մայրը մնացել է մեն մենակ իր խնդիրների մեջ. ամուսինը լքել է, եղբայրը չի ընդունում, իսկ ծնողները անկարող են որևէ բանով օգնել: