22-ամյա Տիգրան Թաիրյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկում ապրում է մոր և առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ, սակայն վերջինիս խոսքերով տանը հավաքված աղբի պատճառով այդտեղ բնակվելն անհնարին է դարձել: Անհանգստացած մոր ու եղբոր առողջական խնդիրներով Տիգրանը պնդում է, որ իր հնարավորությունների սահմանում անում է ամեն ինչ, որպեսզի եղբորն ու մորը կարողանա բժշկական օգնություն ցույցաբերել: 22 տարի ապրելով մոր և եղբոր հետ մեկ հարկի տակ Տիգրանն այսօր ցանկանում է վերջ դնել տան անկանոն մթնոլորտին ու հավաքել իրար գլխի լված անպետք և անկարևոր իրերը, որոնք մայրը կուտակել է տարինների ընթացքում: