68-ամյա Ալվարդ Ղուկասյանն ու նրա 49-ամյա առողջական խնդիրներ ունեցող որդին՝ Պավել Խաչատրյանն արդեն մի քանի տարի է ինչ զրկված են լույսից։ Ալվարդի և Պավելի խնդիրներն այսքանով չեն վերջանում, տան մյուս հատվածում Պավելի եղբայրն է ապրում ում հետ շարունակական դարձած վեճերը հստակ պատճառներ ունեն: Եղբայրների միմյանց հետ ունեցած խնդիրները պատճառ դարձան, որպեսզի տիկին Ալվարդը տունը բաժանի երկու մասի, սակայն ունեցած կոնֆլիկտը չավարտվեց, ավելին՝ նոր երանգներ ստացավ: