36-ամյա Թաթուլ Կարապետյանը կնոջ՝ Մարիամի և չորս անչափահաս զավակների հետ, ապրում է պապական կիսախարխուլ տանը, երազելով սեփական կացարանի մասին: Մարիամը ասում է, որ իրենց համար շատ դժվար է այս պայմաններում ապրելը: Ինչպես առողջական խնդիրներ ունեցող Թաթուլն է պնդում, ինքը շատ է աշխատում, բայց չի կարողանում հոգալ ընտանիքի ծախսերը և լուծել առօրյա խնդիրները:4 անչափահաս երեխաների ծնողները իրենց մութ անկյունն ունեն, որն էլ բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցրել նրանցից յուրաքանչյուրին: