• April 3, 2023

Երկու քույր՝ անբախտ

$ 5.00 DONATE NOW

29-ամյա Կաքավն ու 19-ամյա Ալլան քույրեր են։ Վերջիններիս պնդմամբ իրենք երկուսն էլ անբախտ են: Քույրերը չստացված ամուսնություններից հետո՝ վերադարձան հայրական տուն, բայց ոչ միայնակ. Նրանցից յուրաքանչյուրն այսօր իր երեխան ունի: Կաքավն ու քույրը իրենց չստացված հարաբերություններից հետո կրկին հայրական տանն են, այսօր նրանք անմարդկային պայմաններում մեծացնում են իրենց երկու զավակներին: Երեխաների հայրերից յուրաքնչյուրը զավակներին անտեսելու և չօգնելու իր պատճառներն ունի: