Կիսախարխուլ տնակի միակ բնակիչը` Ջուլետա Միքայելյանը սրտնեղում է իր մենությունից և ապրած տարիներից: Ինչպես տիկին Ջուլետան է ասում` որդու մահից հետո, ինքը մնաց մեն-մենակ իր հոգսերի և խնդիրների հետ։ Առողջական խնդիրներ ունեցող տիկին Ջուլետան կորցրել է հանգիստը, որդու մահից հետո միայնակ մնացած այս կնոջ համար մեղավոր են բոլորը։