Լյուդմիլան աչքերը փակելիս միշտ վերապրում է 2023թ փետրվարի 4-ին հիվանդասենյակում պատահած դեպքերը, երբ ամուսինը՝ Սամսոնը չկարողանալով հաղթահարել դարի հիվանդությունը՝ մահացավ: Երբ Լյուդմիլայից հեռացավ իր կեսը, նա մնաց իր 2 անչափահաս երեխանների հետ Պտղավանի իր փոքրիկ տնակում, որտեղ հոգսերն ու խնդիրներն օր օրի ավելի են մեծանում:Պտղավանում իր երկու երեխանների հետ Լյուդմիլան ապրում է տնակային պայմաններում, սակայն ամեն օր երազում է երեխանների համար հիմնական տուն ստեղծելու մասին: