Ելիս Հունանյանի առողջական խնդիրները սկսվեցին դեռ մանկուց և շարունակվում են մինչ օրս։ 48-ամյա առողջական խնդիրներ ունեցող Ելիս Հունանյանն իր կիսախարխուլ տնակում ապրում է երկու անչափահաս երեխաների հետ: Տարիներ առաջ Ելիսի ամուսինն արտագնա աշխատաքի մեկնելիս, ընտանիքին խոստացավ վերադառնալ, սակայն ոչ միայն չվերադարձավ, այլ նաև խզեց բոլոր կապերը կնոջ և զավակների հետ: