62-ամյա առողջական խնդիրներ ունեցող Ատլաս Թորոսյանը մնացել է իր դժվարությունների հետ մեն մենակ: Ատլասի պնդմամբ, վերջինս չի ցանկանում որդիներին իր հարցերով ծանրաբեռնել և փորձում է, ինքն իր ուժերով լուծել սեփական խնդիրները: Տարիներ առաջ տիկին Ատլասը սեփական որոշմամբ անչափահաս որդիների խնամքը հանձնեց նախկին կողակցին և կյանքը շարունակեց առանց զավակների։ Որդիներից հեռու, բայց նրանց կարոտը սրտում ապրում է տիկին Ատլասը սեփական խնդիրների մեջ: