57-ամյա Անահիտ Վարդանյանն ու ամուսինը՝ Սմբատ Վարդանյանը ապրում են նույն հարկի տակ, բայց առանձին կենցաղով: 2010-թվականին Անահիտը ամուսնու և զավակների հետ տնակից տեղափոխվեց սեփական բնակարան, իր հետ բերելով նաև ընտանեկան խնդիրներն ու լարված իրավիճակը: Ամուսնու հետ ունեցած խնդիրները, հանգիստ չեն տալիս Անահիտին և նրա արդեն չափահաս որդուն՝ Բորիսին:Ընտանեկան խնդիրների մեջ Անահիտը պնդում է իր ճիշտը և ամուսնուն մեղադրում իր հետ վատ վերաբերվելու և կտտանքների ենթարկելու մեջ։