• July 10, 2023

Քողի տակ

$ 5.00 DONATE NOW

41-ամյա Լուսինե Ավագյանը 24-տարեկանում միջնորդի միջոցով ծանոթացավ Մարատի հետ և ընտանիք կազմելու որոշում կայացրեց: Ամուսնու տուն, արդեն որպես հարս ոտք դնելիս, Լուսինեին զարմացրեցին և հիասթափեցրեցին սոցիալական վատ պայմանները, բայց ինչպես վերջինս է պնդում, այլևս հետ դարձի ճանապարհ չկար: Հայրական տնից դեպի ամուսնու տուն ուղևորվելիս, Լուսինեն ավելի լավ կյանքի հետևից էր գալիս, բայց ամուսնական 17 տարիների ընթացքում նրա կյանքում խնդիրները և հոգսերը միայն ավելացան։