Անցյալում վարելով ոչ այնքան օրինապահ կյանք, Շանս Ավետիսյանն այսօր հաստատվել է Վարդաձորում ու փորձում է մոռանալ և ջնջել նախկինում կատարվածը։ Երկար տարիններ անցկացնելով քրեակատարողական հիմնարկում Շանսն այնտեղից դուրս եկավ առողջական խնդիրներով, որոնք այսօր բարդացնում են իր քաղաքացիական կյանքը։ Շանսը իր քայլերով այնպես է արել, որ հարազատները նրանից երես են թեքել և իր ապրած տարինների մի մասն անցկացրել է քրեակատարողական հիմնարկում, որտեղից դուրս գալուց հետո իր մոտ խնդիրներն ավելացել են։