Քրոջ խնամքն իր ուսերին վերցրած Տիրուհի Բեյբությանը չէր էլ ենթադրում, որ Քրոջ հանկարծակի մահից հետո, 82 տարեկան հասակում կհայտնվի դրսում: Իր առողջական խնդիրների հետ մնալով միայնակ, առանց հարազատների օգնության, տիկին Տիրուհին այսօր էլ հույսը չի կորցնում, որ կկարողանա հետ վերադառնալ այնտեղ, ուր անցել են իր ու քրոջ կյանքի վերջին 12 տարիները: Ըստ տիկին Տիրուհու` անշնորհակալ վերաբերմունքն է պատճառը, որ այսօր նա մնացել է դրսում: Նրա հարազատներն այլ բան են պնդում: