2023 թվականի հունիսի 19-ին եթեր հեռարձակվեց Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարհի “Պայքարող Ապտակենր” վերտառությամբ թողարկումը: Թողարկման ընթացքում Անահիտ Հարությունյանը սկեսուրին և ամուսնուն մեղադրում էր իրեն վատ վերաբերվելու և անչափահաս երեխաներին իրենից զրկելու համար: Թողարկումից օրեր անց Անահիտի սկեսուրը՝ տիկին Քնարիկը որոշեց, ի պատասխան նախկին հարսի մեղադրանքներին, պատմության իր տարբերակը ներկայացնել: Տիկին Քնարիկն ասում է, որդուն ամուսնացնելուց հետո իր տան անդորրը խախտվել է, պատճառը նախկին հարսի անվայել վարքագիծն էր: