42-ամյա Վադիմին առողջական խնդիրներն ուղեկցել են ծնված օրվանից, սակայն 18 տարեկանում Վադիմի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ։ Հոր մահից հետո Վադիմի ուսերին ծանրացավ ընտանիքի ողջ բեռն ու նա մի կողմ դնելով օր օրի ծանրացող առողջական խնդիրներն, ավելի մտահոգվեց մոր առողջական խնդիրներով։ Մրգաշատի կիսախալխուլ ու կիսախավար տանը, Վադիմն առանց մշտական աշխատանքի փորձում է լուծել օրվա հացի խնդիրն, իսկ անցյալից եկող և ներկայում շարունակվող խնդիրները նրանց հանգիստ չի տալիս։