Հադրութից Նունեն իր կյանքի մեծամասնությունն անցկացրել է զինվորական ծառայության մեջ ու Արցախյան երկրորդ պատերազմից, մտքում պահել է միայն երջանիկ հիշողությունները։ Հադրութում կորցնելով իրենց տարինների ստեղծածը Նունեն ու մայրը՝ Լարիսան, որոշում կազմեցին նորից հետ վերադառնալ Արցախ՝ Ստեփանակերտ, որտեղ ապրեցին հյուրանոցում՝ սպասելով իրենց տանը։ Նա մասնագիտությամբ պատմաբան է և մինչ զինվորական ծառայությանն անցնելը նա իր գիտելիքներով կիսվել է իր աշակերտների հետ։ 17 տարի ծառայելով Պաշտպանության բանակում Նունեն դժվարանում է խոսել պատերազմի դժվար օրերից, սակայն նա միշտ զգաստ կանգանծ է եղել իր հայրենիքը պաշտպանելու համար։