• December 12, 2023

Ռենայի տեսած-լսածը

$ 5.00 DONATE NOW

Մասնագիտությամբ բուժքույր՝ Ռենա Թամրազյանը ցավով է հիշում 44-օրյա պետարազմի ժամանակ իր աշխատավայրում տեսածն ու ապրած օրերը: Ինչպես 57-ամյա այս կինն է պնդում, իրենք նույնիսկ պատկերացում չունեին, որ մի օր կկորցնեն Հադրութի շրջանի Թաղասեր գյուղի իրենց տունն, իսկ տարիներ անց ստիպված կլինեն հեռանալ հայրենի Արցախից: Այսօր արդեն Ռենան ամուսնու, որդու և աղջկա ընտանիքի հետ կյանքը շարունակում է Հայաստանում՝ վարձակալած տանը, բայց մտքով Արցախում է դեռ և կյանքն այնտեղ է շարունակում: