Արդեն մի քանի օր է ինչ 37-ամյա Սուսաննա Սադավչյանը կորցրել է հանգիստը. պատճառը հարևաններից մեկի հետ ունեցած վեճն է: Ինչպես Սուսաննան է ասում, հարևանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքներն ու վիրավորանքները հունից հանել են իրեն, ինչից հետո ինքը կորցրել է ինքնակառավարումը և այլ քայլերի դիմել: Սուսաննայի խաղերը նրանց հարևանությամբ ապրող մարդկանց դուր չի գալիս, շարունակական վեճերից հետո նրանցից յուրաքանչյուրը իր բողոքներն ունի: