Տիգրանի պնդմամբ, մանկությանը վերաբերող հիշուղությունները սկսվում են Հանրապետական թիվ մեկ հատուկ կրթահամալիրից , որտեղ նա անցկացրել է կյանքի 18 տարիները: Կրթահամալիրից դուրս գալով` պետությունը սոցիալական ծրագրի շրջանակներում Տիգրանին ապահովեց բնակարանով քաղաք Մարալիկում: Տիգրան Պետրոյանը պնդում է, որ ինքն ապրում է միայնակ, այն էլ` չափազանց վատ պայմաններում: Իր խոսքերով նա կյանքում բախվել է տարբեր դժվարությունների, որոնցից դուրս գալու համար չի ունեցել որևէ մեկին ում կկարողանա դիմել: